Մեր մասին

Միկարտ ՍՊԸ-ն հիմնադրվել է 20.03.2015 թվականին: Ընկերությունը զբաղվում է լատեքսային ներկերի, նախաներկերի և  սոսինձների արտադրությամբ, ինչպես նաև՝ միջսենյակային դռների ներմուծմամբ, մանրածախ և մեծածախ առևտրով ամբողջ Հայաստանի տարածքում։ 

 Ընկերությունն առաջարկում է միայն եվրոպական բարձր ստանդարտներին համապատասխան բարձրակարգ արտադրանք՝ միաժամանակ ապահովվելով խիստ մրցունակ գին:

Այս տարիների ընթացքում Միկարտ ՍՊԸ-ն կարողացել է ձեռք բերել բազմաթիվ վստահելի գործընկերներ և այժմ մեր արտադրանքը հասանելի է ամբողջ  Հայաստանով մեկ: Ներկա պահին ընկերությունը ունի 3 սեփական  ֆիրմային մասնագիտացված խանութ սրահ և համագործակցում է ավելի քան 500 վաճառակետերի հետ։

Ընկերության առաջիկա կարևորագույն նպատակներից է ընդլայնվել և սեփական արտադրանքը ներկայացնել միջազգային շուկայում, քանի որ արտադրության  պրոցեսում օգտագործվող նորագույն տեխնոլոգիաները և արտադրանքի որակի հետևողական, գրագետ վերահսկողությունը թույլ է տալիս ընկերությանն  առաջարկել խիստ մրցունակ արտադրանք անգամ միջազգային ստանդարտներով:

 

Միկարտ ՍՊԸ 

Պետ ռեգիստրի գրանցման համար - 264.110.850292
Գրանցման ամսաթիվ - 2015-03-20
Իրավաբանական հասցե - Երևան. Արամ Խաչատրյան 19 / 43
ՀՎՀՀ - 00141497
Տնօրեն - Ափյան Միքայել

Բարձր որակ
Բարձր որակ
Լայն տեսականի
Լայն տեսականի
Ակցիաներ և զեղչեր
Ակցիաներ և զեղչեր
Հայաստանով մեկ առաքում
Հայաստանով մեկ առաքում